Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

21-09-2019 13:41:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ.
 


«Բարեկամական, գործընկերային և դաշնակցային ռուս-հայկական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ,
արդյունաբերության, տրոնսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի առաջխաղացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումն ամբողջությամբ համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի շահերին»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:
 
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ էր հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 534 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար