Հրայր Թովմասյանի երեխաներից էլ չխոսեք. ուշադիր նայեք էս երեխաներին ու հասկացեք, թե ինչերի մեջով են անցել…



21-10-2019 16:44:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
barevblog.com Այ էս կադրերը նայեք, ու էլ մյուս անգամ չհամարձակվեք բարբաջել ԱԱԾ հարցաքաննության հրավիրված Հրայր Թովմասյանի երեխաներից:
Հա, Փաշինյան Նիկոլի երեխաներն են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիմաց, սպասում են, թե երբ է իրենց հայրը վերջապես լինելու ազատության մեջ 3 տարի տևած հետապնդումներից ու ազատազրկումից հետո:
 


Էն Փաշինյան Նիկոլի, որ փողոց էր դուրս եկել
պայքարելու իշխանությունը զավթողների դեմ, անարդարության դեմ կեղծված ընտրությունների դեմ, փողոց էր դուրս եկել պայքարելու մեր ու Ձեր երեխաների ապագայի համար…
 
Իսկ նույն Թովմասյան Հրայրն այդ ժամանակ նախարար էր, ում օրոք քաղբանտարկյալ Փաշինյանը ապօրինի կերպով զրկված էր անգամ նամակագրության իրավունքից: Փաշինյանի մոտից ապօրինի կերպով առգրավվում էին անգամ թուղթ ու գրիչը:
Հիմա ուշադիր նայեք էս երեխաներին ու հասկացեք, թե ինչերի մեջով են անցել…
 
Լուսանկարը՝1in.am-ի
 
Տարոն Չախոյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2584 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար