Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ

21-10-2019 17:37:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ:
 


Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է.
 
«Խորապես վշտացած եմ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։
 
Նկարիչների հայտնի գերդաստանի զավակ
Հենրի Էլիբեկյանի արվեստի մեջ յուրահատուկ հոգեբանություն ու փիլիսոփայություն կար, որը երևակայության և ջանքի տպավորիչ համադրությամբ փոխակերպվում էր գույնի ու պատկերի, նկարի ու քանդակի։ Նրա ստեղծագործությունը ժամանակի ու տարածության մեջ գտել է իր մնայուն տեղը։
 
Ցավակցում եմ վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 568 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար