Հանդիպում ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ

22-10-2019 10:25:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
 
Հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի
ամրապնդմանը, խորացնել համագործակցությունը հնարավոր այն բոլոր ուղղություններով, որոնք կլինեն ի նպաստ միջպետական հարաբերությունների զարգացմանը:
Վահե Էնֆիաջյանը կարեւորել է տնտեսական կապերում առկա դրական առաջընթացը՝ արժեւորելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա զարգացման հեռանկարները: Նա նշել է, որ փոխգործակցային եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շնորհիվ հնարավոր է պետությունների միջեւ ձեւավորել փոխըմբռնման եւ գործակցության նոր հարթակներ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են վիզաների տրամադրման ավելի արդյունավետ եւ դյուրին ընթացակարգերի ձեւավորման հարցերը:
Կողմերն ընդգծել են երկու բարեկամ ժողովուրդների միջեւ ձեւավորած բարիդրացիական հարաբերությունները եւ հետագա համագործակցության հնարավորության մեծ ներուժը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 440 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար