Թուրքիայի ցանկացած զավթողական քաղաքականություն ուղիղ գծով մեզ համար վտանգավոր է. Կարեն Հովհաննիսյան

22-10-2019 13:05:35   | Թուրքիա  |  Մերձավոր Արեւելք
Եթե որևէ մեկին թվում է, թե Սիրիայում կատարվող ռազմական գործողությունները ոչ մի կապ չունեն Հայաստնի հետ, եթե որևէ մեկին թվում է , թե այնտեղ կոտորվում են մարիդկ , որին արժանի են, ապա մեղմ ասած ես ապշած եմ:
 


Թուրքիայի վարած զավթողական քաղաքականությունը, հարևան երկրների նկատմամբ տարածքային ակնկալիքներն այլևս բացահայտ են , Թուրքիան այլևս չի թաքցնում, որ ինքը տարածաշրջանում փորձում է ստեղծել պետություն, որի մեջ ներառված կլինեն այնպիսի տարածքներ, որոնք մինչ այդ խանգարել են նրա սահմանների ընդլայնմանն ու պանթուրքիզմի գաղափարախոսության իրագործմանը: Եթե Թուրքիան ինչ որ կազմավորումների համարում է ահաբեկչական խմբավորումներ և այդ տարածքներից
վտարում բնակիչ տղամարդկանց, ապա ինչ է մնում անել կանանց ու երեխաներին, իհարկե հեռանալ: Եթե Թուրքիան Սիրիայում է այսօր իրականացնում այդ գործողությունները, դրանց ավարտից հետո նա հայացքը դեպի Իրաք է ուղղելու... Թուրքիան մի քանի անգամ ակնարկել է, որ Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցելու , իսկ մենք արդեն գիտենք թե ինչ եղավ, երբ նա 911 կմ-ոց սիրիական սահմանին պատ կառուցեց... Թուրքիայի ցանկացած զավթողական քաղաքականություն ուղիղ գծով մեզ համար վտանգավոր է , մեզ համար մտածելու տեղ է տալիս: Ու երբեք չասենք, որ ռուսական զորքն է կանգնած սահմանին, քանի որ Սիրիայում նույնպես կար և՛ ռուսական, և՛ ամերիկյան զորք... Միգուցե ուղիղ չլինի այդ սպառնալիքի իրագործում, այլ լինի միջնորդավորված, բայց այն մեզ համար վտանգավոր է: Ադրբեջանը այդ զավթիչներ տերմինը մեզ կպցնելու համար շատ երկար է խորհրդակցել Թուրքիայի հետ...
 
Կարեն Հովհաննիսյան 
փորձագետ

 

 

Նոյյան տապան   -   Մերձավոր Արեւելք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 686 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար