«Օտրի Տրիո»-ն կներկայանա պրեմիերայով

22-10-2019 13:17:39   | Հայաստան  |  Մշակույթ
 


 
Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի կունենա «Օտրի Տրիո»-ի ելույթը։ «Օտրի Տրիո»-ն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային անսամբլներից է, որը հիմնադրվել է 2016թ.-ին: Անսամբլի երաժիշտները միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ են՝ Ռուզաննա Թովմասյան (ֆլեյտա), Անժելա
Հովհաննիսյան (ջութակ), Արևիկ Կոսյան (ալտ):
 
Ի տարբերություն դասական դաշնամուրային տրիոների՝ այս կազմը ներկայացնում է դասական տրիոյի նոր, այլընտրանքային տարբերակ՝ կազմված փողային և լարային գործիքներից: Երաժշտական գործիքների անսովոր համադրությունն անսամբլին հաղորդում է յուրատեսակ գեղեցիկ և հարուստ հնչողություն:
 
Երեկոյի ընթացքում «Օտրի Տրիո»-ն կկատարի Յոհան Սեբաստիան Բախի‚ Քամիլ Սեն-Սանսի‚ Դմիտրի Շոստակովիչի‚ Առնո Բաբաջանյանի‚ Վաչագան Հովհաննիսյանի‚ Պաբլո Սարասատեի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում կհնչի նաև Առնոլդ Բաքսի Էլեգիական տրիոն ֆլեյտայի, ալտի և դաշնամուրի համար‚ այն Հայաստանում կհնչի առաջին անգամ։ 
 
Համերգին կմասնակցի նաև միջազգային մրցույթների դափնեկիր‚ դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը։ 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 415 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար