Արտակ Քամալյանը մասնակցել է անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրման թեմայով քննարկմանը

22-10-2019 18:46:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը մասնակցել է «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, KfW գերմանական զարգացման բանկի և Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության աջակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և անասնապահության ոլորտի պատասխանատուներ:
 


Հանդիպում-քննարկման հիմնական նպատակն էր լավագույն մասնագետների միջոցով պարզել Հայաստանի Հանրապետությունում անասնապահության ապահովագրության ներդրման հնարավորությունները։
 
Միջոցառման սկզբում Արտակ Քամալյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել
է, որ գյուղատնտեսական ապահովագրությունը չափազանց կարևոր է Հայաստանի ագրարային ոլորտի զարգացման համար և աշխատաժողովը միտված է հստակեցնել առաջիկա քայլերն այդ գործընթացն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում առկա միջազգային փորձը, քննարկվել գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ապահովագրական համակարգի ներդրման առավելություններն ու խնդիրները, ռիսկերն ու ակնկալվող արդյունքները:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 564 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար