Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի նախագահներին

22-10-2019 19:09:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության
Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, որոնցում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցել մեր անկեղծ
ցավակցությունները 2019 թ. հոկտեմբերի 19-ին Կրասնոյարսկի երկրամասում ջրամբարտակի փլուզման արդյունքում զոհվածների հարազատներին եւ ընտանիքներին:
 
Կիսում ենք կորստի դառնությունը եւ ցանկանում բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 573 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար