Մեկնարկել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019»-ի հայտերի ընդունումը

23-10-2019 14:00:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2019» ծրագրի մեկնարկը:
 


Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է տվյալ տարվա ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների
խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:
 
Մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
1) Երիտասարդ բժիշկ,
2) Երիտասարդ բնապահպան,
3) Երիտասարդ գյուղատնտես,
4) Երիտասարդ գիտնական,
5) Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ,
6) Հայրենիքի երիտասարդ պաշտպան,
7) Երիտասարդական աշխատող,
8) Երիտասարդ մարզիկ,
9) Երիտասարդ հայրենադարձ,
10) Երիտասարդ գործարար,
11) Տարվա երիտասարդ:
 
Հայտերն ընդունվում են առցանց՝ https://youthaward.am/ կայքի միջոցով, մինչև ս. թ. նոյեմբերի 23-ը ներառյալ։ Առցանց հայտը կարող է լրացնել յուրաքանչյուր անձ՝ առաջարկելով 2019 թվականի ընթացքում իրենց նշանակալի ձեռքբերումներով աչքի ընկած 16-30 տարեկան երիտասարդների, երիտասարդական խմբերի (խմբի անդամներից առնվազն մեկը պետք է լինի երիտասարդ) թեկնածություններ՝ նշված 11 անվանակարգերից յուրաքանչյուրում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 435 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար