ՏԿԵ նախարարությունում կայացել է միջգերատեսչական աշխատանքային քննարկում

23-10-2019 14:34:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր միջգերատեսչական աշխատանքային շնորհանդես-քննարկում է կազմակերպվել՝ նվիրված մարզերում և համայնքներում սոցիալական նշանակության խնդիրների բացահայտմանն ու դրանց համատեղ հաղթահարմանը:
 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, մարզային ոլորտային ներկայացուցիչներ: Իսախանյանի կողմից կարևորվել է մարզերում և համայնքներում համալիր սոցիալական, առողջապահական, կրթական, տնտեսական բնագավառներում առկա բազմաբնույթ խնդիրների լուծման հարցում միջգերատեսչական սերտ համագործակցութունը և տեղերում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը:
 
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մայիս-հունիս ամիսներին Հայաստանի 10 մարզերի համայնքներում 56 հասարակական կազմակերպությունների հետ
համատեղ հանդիպում-քննարկումների արդյունքում կանանց և ընդհանրապես բնակչության շրջանում ամենատարածված և հաճախակի հանդիպող խնդիրները: Դրանք դասակարգվում են սոցիալ-տնտեսական, աշխատանքի և զբաղվածության, առողջապահական, կրթական, գենդերային խտրականության խմբերի, որոնք իրենց հերթին առաջացնում են պետական և համայնքային ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության ցածր մակարդակ, ձևավորում բնակչության և հանրային իշխանության միջև պասիվ համագործակցային միջավայր:
 
Հասարակական բոլոր շերտերի ներկայացուցիչների ներուժի արդյունավետ օգտագործման և հանրային կյանքում նրանց հավասար պայմաններով ինտեգրման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակվել են ուսումնասիրությունների արդյունքում խմբավորված առաջարկություններ՝ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ հասարակական և քաղաքական վերահսկողության ընդլայնում, հանրային կառավարման մասնակցության խթանման մեխանիզմների ներդրում էլեկտրոնային հավելվածների մշակման միջոցով՝ համայնքում իրականացվող ծրագրերի ազդեցության/արդյունավետության գնահատումն ապահովելու համար, հանրային իրազեկվածության բարձրացում պետական և համայնքային ծրագրերում, տեղեկատվության հասանելիության մատչելիություն, կենտրոնական և տեղական պետական կառույցների համագործակցության բարձրացում:
 
Ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզեր շարունակական այցելությունների միջոցով դուրս բերել քաղաքացիների կողմից բարձրաձայնվող ոլորտային խնդիրները՝ ապահովելով պատշաճ գերատեսչական արձագանք:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 416 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար