Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում

23-10-2019 15:24:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 21-ին Երեւանում կայացած Հայաստան - Հնդկաստան Բիզնես համագործակցության համաժողովի շրջանակում Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջեւ կնքվել են հուշագրեր, որոնց նպատակն է տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խթանումը։ 
 


Հուշագրերի կնքման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում  Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալը։ 
 
Առաջին հուշագիրը կնքվել է Բարաթիյա ինժեներական, գիտական և տեխնոլոգիական նորարական համալսարանի հետ, որի շրջանակում կողմերը կհամագործակցեն թվային և տեխնոլոգիական ոլորտում, կկազմակերպեն գիտակրթական
ծրագրերի փոխանակում։
Երկրորդ հուշագիրը կնքվել է Հնդկաստանի AUTO ELECTRIC MOBILITY PVT LTD կազմակերպության հետ, որի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթական փոխանակման ծրագրեր, սիմպոզիումներ: Նախատեսվում է, որ Հնդկաստանում ստեղծվող էլեկտրական տրանսպորտային միջոցների հետազոտական ծրագրերը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ կանցկացվեն Ինժեներական քաղաքում, ինչի արդյունքում զարկ կտրվի առանց վարորդի էլեկտրական մեքենաների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքներին։
 
Բիզնես համաժողովի շրջանակում Հայաստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները ներկայացրել են երկու երկրների ձեռքբերումները և ապագա համագործակցության հնարավորությունները։ 
 
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի բիզնես զարգացման ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական, գիտական և ինժեներական հաջողությունների և գործող էկոհամակարգին, ինչպես նաև ներկայացրել է Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հաջողություններն ու զարգացման հեռանկարները։ Նա նշել է, որ կենտրոնը ՁԻՀ-ի աջակցությամբ հաջողությամբ գործում է 2011թ․-ից։ 
 
Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահ Ասիֆ Իքբալի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Այցի շրջանակում պատվիրակության ներկայացուցիչները ճանաչողական այցով հյուրընկալվել են նաեւ Ինժեներական քաղաքում ՝ ծանոթանալով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությանն ու Բարձր տեխնոլոգիաների ոլորտում  իրականացվող  ընթացիկ ծրագրերին։
 
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 428 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար