Ինձ կարող են մեղադրել միայն մեկ հարցում, որ նպաստել եմ Փաշինյանը գա իշխանության. Բաբլոյան.Pastinfo.am

23-10-2019 16:12:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն այսօր հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ։
 


«Ամեն ինչ արել եմ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան»,- «Արաբկիր» ԲԿ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Ա.Բաբլոյանը՝ ավելացնելով. «Ես որևէ հարցում մեղավոր չեմ, և ինձ կարող են մեղադրել միայն մեկ հարցում, որ նպաստել եմ Փաշինյանը գա իշխանության»։
 
Բաբլոյանը հայտարարեց, որ մի քիչ նեղված
է իրավապահներից, քանի որ իրեն հարցաքննելը հրատապ չէր, սակայն իրեն տարել են հարցաքննության վիրահատության ընթացքում։ Իսկ այդ վիրահատությանը, ըստ Բաբլոյանի, նա պատրաստվել էր 20 տարի։ Նա հայտնեց նաև, որ հարցաքննությունից հետո վերադարձել ու մասնակցել է վիրահատության ընթացքին։
 
«Քննիչներն ինձ ասացին` անհապաղ պետք է քննչական մարմին ներկայանամ։ Ես էլ չուզեցի, որ հասարակությունը կարծի` խուսափում եմ, դրա համար էլ կիսատ թողեցի վիրահատությունն ու գնացի նրանց հետ»,–ասաց նա։
 
Ի դեպ, խոսքը վերաբերում է «Արաբկիր» ԲԿ–ում երեկ կատարված լյարդի փոխպատվաստմանը. առաջին անգամ Հայաստանում երեխայի լյարդի փոխպատվաստում էին արել, որին մասնակցել է նաեւ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։
 
Հեղինակ` Իզաբել Սահակյան
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 761 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար