Օրհան Փամուքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին. ճիշտ ասելն այն ամենն է, ինչ ես կարող եմ. ermenihaber.am

05-11-2019 15:42:18   | Թուրքիա  |  Քաղաքական
Հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը ժամանել է Շարժայի էմիրություն՝ մասնակցելու գրքի տոնավաճառին։ Իրադարձությունը բոլոր առումներով պատմական է և նշանակալի։ Քիչ է, որ թուրք հեղինակը չի վախենում ակտիվորեն արտահայտել իր դժգոհությունն Էրդողանի քաղաքականությունից, ելույթ ունենալով, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, դեռ չի էլ թաքցնում աշխարհիկ մտածելակերպը, գրում է «News.am»-ը`«MK.ru»-ին հղումով։
 


Ուշադրությունից դուրս չեն մնացել նաև Փամուքի քաղաքական հայացքներն ու այն հետապնդումները, որոնց նա ենթարկվել է տեղի ազգայնականների կողմից, երբ հարցազրույցներից մեկում ասել էր, որ «Թուրքիայում սպանվել է երեսուն հազար քուրդ և մեկ միլիոն հայ»։ Գրողն ինքը
իրեն խիզախ չի համարում, այլ պարզապես ասում է այն, ինչ մտածում է։
 
«Գիտեք, ես ապրում եմ աշխարհի այն հատվածում, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար բանտ են նստում։ Այնպես որ, ես երջանիկ գրող եմ, և ճիշտ ասելն այն ամենն է, ինչ կարող եմ»։
 
Այս խոսքերի վրա դահլիճը պայթեց ծափերից։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է ավելի քան մեկուկես միլիոն հայերի բնաջնջման մեղադրանքներն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և խիստ ցավագին է արձագանքում Արեւմուտքի քննադատությանը Հայոց ցեղասպանության հարցում։
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 670 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար