Իրանի երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 500 մարդ

09-11-2019 14:46:07   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իրանի հյուսիս-արևմուտքում ուրբաթ գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 529-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԻՌՆԱ-ն` վկայակոչելով բժիշկներին:
 


Մինչ այդ հայտարարվել էր, որ զոհվել է վեց մարդ, տուժել`  345-ը, իսկ մի շարք բնակավայրերում
գրանցվել են ավերածություններ:
 
5,9 մագնիտուդով երկրաշարժի ցնցումների էպիկենտրոնը Թավրիզից (Արևելյան Ադրբեջանի նահանգ) 156 կիլոմետր դեպի հարավ-արևելք է:  Եվրոպական սեյսմոլոգների տվյալներով` աղբյուրը 62 կիլոմետր խորություն ունի, իսկ իրանական սեյսմոլոգները հայտնել էին ութ կիլոմետրի մասին:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 506 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար