Նոր նամականիշ՝ նվիրված Հայաստանի առաջին փոստային նամականիշի 100-ամյակին

11-11-2019 15:45:03   | Հայաստան  |  Հասարակություն
2019 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, հայկական առաջին նամականիշի 100-ամյակին նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի շրջանակներում, «Հայփոստ» ՓԲԸ-իկողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պատմություն. Հայաստանի առաջին նամականիշի 100-ամյակ» թեմային:
 

 
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
 
 
Նամականիշի վրա պատկերված է ցարական Ռուսաստանի 1 կոպ. անվանագնով նույնատիպ նամականիշը, որը 1919
թվականին Հայաստանի առաջին հանրապետության համար ծառայել է որպես առաջին նամականիշ: Նամականիշի վրա արված է “К. 60. К” հավելատիպը:
 
Նամականիշի վրա նաև պատկերված է այդ տարիներին փոստում օգտագործվող կնիք, ինչպես նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇ» և «100 ԱՄՅԱԿ»գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
 
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
Թողարկմանօրը` 11 նոյեմբերի 2019թ.
 
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան
 
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
 
Չափսերը` 40,0 x 30,0 մմ
 
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
 
Տպաքանակը՝40 000հ.
 
 «Հայփոստ» ՓԲԸ
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 319 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար