Կայացել է ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի 47-րդ նիստը

11-11-2019 17:34:39   | Ուզբեկստան  |  Մամլո հաղորդագրություն
Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ՌԴ  անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, բանակի գեներալ Ա. Բորտնիկովի նախագահությամբ կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների՝ Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի (ԱՄՂԽ) հերթական՝ 47-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Է․ Մարտիրոսյանի գլխավորությամբ։  
 


Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության հակազդմանը, անդրազգային կազմակերպված հանցավորության սպառնալիքների գնահատմանը, հակաօրինական նպատակներով կրիպտոարժույթների օգտագործմանը,
միջազգային տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովմանը, ահաբեկչական սպառնալիքներից կրիտիկական կարևոր օբյեկտների պաշտպանության կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։
 
Նիստի ավարտին ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների կողմից ստորագրվել են օրակարգի հարցերին վերաբերող փաստաթղթեր։   
 
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 782 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար