Երևանի բյուջեն 2020 թվականին զգալի աճ է գրանցելու

11-11-2019 18:19:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի քաղաքապետի տեղակալներ Հայկ Սարգսյանը, Տիգրան Վիրաբյանն ու Սերգեյ Հարությունյանը մանրամասնում են քաղաքի 2020 թվականի բյուջեի նախագիծն ու ծրագրային հիմնական ուղղությունները:
 


 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հաջորդ տարի բյուջեն զգալի աճ է գրանցելու. 2019թ. 83 մլրդ 200 միլիոնի մուտքերի փոխարեն նախատեսված է 107 մլրդ դրամի մուտք: Ընդ որում, նկատելիորեն աճում է քաղաքի սեփական եկամուտների կշիռը: 2020-ի ծախսային մասը կլինի
116 մլրդ դրամ` 2019-ի շուրջ 91 մլրդի փոխարեն:
 
Խոշոր ծրագրերից է կանաչապատման նոր մոդելի ներդրումը: Այդ նպատակին բյուջեից նախատեսվում է հատկացնել 3,6 մլրդ դրամ: Հաջորդ տարի քաղաքապետարանը նախատեսում է ավելացնել միջոցները՝ լուծելու 4-րդ կարգի վթարային մի շարք շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը: Բակերի բարեկարգման համար առաջարկվում է բյուջեից հատկացնել 1.5 մլրդ դրամ:
 
2020 թվականին նախատեսված է բարձրացնել արվեստի ու երաժշտական դպրոցների, նաև մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձը: Միջոցներ են հատկացվելու նաև մանկապարտեզներում ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորություն ստեղծելու համար:
 
Առողջապահության ոլորտում քաղաքապետարանը մի քանի խոշոր ծրագիր ունի: Պոլիկլինիկաները կվերանորոգվեն և կհամալրվեն ուլտրաձայնային, ակնաբուժական հետազոտությունների համար անհրաժշտ սարքավորումներով:
 
Բյուջեի նախագիծը կներկայացվի հանրային քննարկման, իսկ արդեն դեկտեմբերին՝ ավագանու խմբակցությունների քննարկմանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 369 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար