Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ

12-11-2019 11:39:31   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Նոյեմբերի 11-ին, ժամը 15:43-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արբանյակային դիտարկման կայքի մշտադիտարկման արդյունքում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝
դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ: 
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ:
 
Ժամը 20:10-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար