Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային

12-11-2019 12:55:58   | Հայաստան  |  Հասարակություն
2019 թվականին նոյեմբերի 12-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Ֆլորա և ֆաունա. Հայաստանի ֆլորա և ֆաունա» թեմային: 
 

230 և 330 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշերը տպագրված են Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի նկարիչ-դիզայներ Աշխեն (Միլա) Խանձրածյանը:
 
230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է ճյուղի վրա նստած Երկնագույն ալկիոնը, որը 2019 թվականին Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից կազմակերպված հասարակական հարցման
արդյունքում արժանացավ «Տարվա թռչուն» կոչմանը: 
 
330 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Կովկասյան ընձառյուծը, քանի որ 2019 թվականը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի։ Կենդանիները պատկերված են իրենց բնորոշ միջավայրում՝ կատարված գեղարվեստական ոճով: 
 
Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
Կովկասյան ընձառյուծը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենավտանգված կենդանատեսակներից է: Ներկայումս կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: 
 
 
Թողարկման օրը` 12 նոյեմբերի 2019թ.
Նկարը և դիզայնը՝ Աշխեն (Միլա) Խանձրածյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 31,75 x 31,75 մմ
Մեկ թերթի վրա՝ 10 հ.
Տպաքանակը՝ 30 000 հ. x 2
 
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 381 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար