Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

12-11-2019 14:20:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
 


Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Հունաստանի ջերմ հարաբերությունները՝ Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլայի հետ առաջիկայում համագործակցության առիթներ դեռ կստեղծվեն: Արարատ Միրզոյանը շնորհակալություն
է հայտնել դեսպանին՝ հայ-հունական գործընկերային հարաբերություններում ունեցած անձնական ներդրման համար եւ վստահություն է հայտնել, որ հեռանալով Հայաստանից՝ դեսպանը կշարունակի մնալ Հայաստանի լավ բարեկամը:
 
Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ գոհունակությամբ արձանագրել, որ հունահայկական հարաբերությունները շարունակում են ամրապնդվել: Նա նշել է, որ չի կարող մոռանալ իր առաքելության ընթացքում Հայաստանում հաստատած անձնական կապերը, այնպես, ինչպես չի մոռացվում առաջին սերը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 495 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար