Դեռահասների առողջության մասնագետների հավաք Հայաստանում

13-11-2019 14:41:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտությունը (ԴԵԱՎՀ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո միասնական մեթոդաբանությամբ 4 տարին մեկ իրականացնում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Իսրաելի, Քանադայի և ԱՄՆ հետազոտողական թիմերը: Հայաստանում հետազոտությունը իրականացնում է “Արաբկիր” բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջություն ինստիտուտը Հայաստանյան ԴԵԱՎՀ արդյունքները լայնորեն օգտագործվել են ազգային ռազմավարությունների և կիրառական ծրագրերի մշակման համար:
 


Յուրաքանչյուր տարի ԴԵԱՎՀ միջազգային
ցանցը համընդհանուր հանդիպումներ է իրականացնում: Այս տարի հայաստանյան թիմի հրավերով, ԱՀԿ և ՅՈՒՆԵՍԿՈ-ի աջակցությամբ ցանցի հանդիպումը տեղի է ունեցել Երևանում: Սրան նախորդիվ կայացել էր «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքների ներկայացման միջոցառումը:
 
Հանդիպմանը մասնակցել են 40 երկրի թիմերի 95 բժիշկներ, հանրային առողջության մասնագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ, վիճակագիրներ, ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչներ:
 
Հանդիպման ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, քննարկվել են մի շարք հարցերի շուրջ ստացված տվյալները, նախապատրաստվել հհերթական համաեվրոպական զեկույցի հրապարակումը և  ներկայացումը, որը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլիին:
 
Նախապատրաստվել են նաև նոր գիտական հրապարակումներ, վերանայվել և լրամշակվել է որոշ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը: Բացի դրանից` համաձայնեցվել են հետագա ծրագրերը, մասնավորապես հաջորդ հետազոտության վերաբերյալ, որն իրականացվելու է 2021-2022 թվականներին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 250 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար