Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

18-11-2019 10:58:09   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:51-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Ձորակ թաղամասում՝ անասնագոմերի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
 


ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական
վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Մեղրաձոր գյուղի Գոռգոչի փողոցի թիվ 8 հասցեում այրվում է կուտակած անասնակեր:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 21:00-ին:
 
Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 660 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար