Աննա Հակոբյանն ու Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեն քննարկել են համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները

19-11-2019 10:54:22   | Լիտվա  |  Հասարակություն
Նոյեմբերի 15-ին Լիտվա կատարած տարանցիկ կարճաժամկետ այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեի հետ այցելել են կառուցման փուլում գտնվող Վիլնյուսի «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն»: Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցում էր Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
 


Ներկայացնելով գործարկվելիք հաստատության հիմնական առանձնահատկությունները՝ կենտրոնի աշխատանքները համակարգող լիտվական «Մայրերի միություն» հիմնադրամի նախագահ Էգլե Մելինաուսկիենեն նշել է, որ կենտրոնը վերականգնողական, սոցիալական, հոգեբանական և այլ աջակցություն է ցուցաբերելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և նրանց ընտանիքներին ու 2020 թ. սկզբներին իր դռներն
է բացելու այցելուների առջև:
 
Ըստ տնօրենի՝ հանգստի և ուսուցման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած կենտրոնը չի փոխարինելու կամ կրկնօրինակելու հիվանդանոցներում մատուցվող բուժմանը կամ ծառայություններին, այլ իր հնարավորություններով փորձելու է լրացնել այն բացը, որ հիվանդանոցները հնարավորություն չունեն ապահովելու:
 
Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեության հիմնական ուղղությունները, շեշտել մանկական քաղցկեղի դեմ պայքարում ջանքերի համադրման և համակարգման անհրաժեշտությունը:
 
Հանդիպմանը հաջորդած աշխատանքային ճաշի ընթացքում Աննա Հակոբյանը և Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելեն քննարկեցին փոխադարձ կապերի հաստատման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները, անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 480 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար