«Դասական Ջեքսոն». երաժշտական մեգաանակնկալ Մայքլ Ջեքսոնի և դասականի սիրահարների համար

19-11-2019 11:05:40   | Հայաստան  |  Մշակույթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երաժշտական մեգաանակնկալ են պատրաստել երաժշտասերների համար։
 


Դեկտեմբերի 3-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կհնչեն փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված կատարումները`
նոր գործիքավորմամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ։
 
 
Ունկնդիրները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You are not alone»‚ «Black or white»‚ «They don’t care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։
 
Երեկոյի ընթացքում փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 492 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար