Ինչքա՞ն է Իրանում թանկացել բենզինը

19-11-2019 13:54:41   | Իրան  |  Տնտեսություն
Նոյեմբերի 15-ից Իրանում թանկացրել  են բենզինը և վաճառքի քվոտաներ (քանակական սահմանփակում) սահմանել:
Ըստ նոր փոփոխության ՝1 լիտր բենզինի գինը նախկին 10000 ռիալի (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 113դր, ) փոխարեն սահմանվել է 15000 ռիալ (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 169,5դր), իսկ քվոտայից դուրս՝ 30000 ռիալ (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 390դր):
 


Նշենք, որ նախորդ տարիներին Իրանում բենզինի գնի փոփոխությունը ունեցել է հետևյալ պատկերը՝
 
2004թ — 800 ռիալ
2007թ – 1000 ռիալ
2010թ — 4000 ռիալ քվոտայով, 7000 
ռիալ՝ քվոտայից դուրս
2014թ– 7000 ռիալ քվոտայով, 10000 ռիալ՝ քվոտայից դուրս
2015թ – 10000 ռիալ:
Հիշեցնենք, որ Իրանում բենզինի թանկացումը առաջացրել է հանրության դժգոհությունը։ Նոյեմբերի 15-ից սկսած Իրանի տարբեր քաղաքներում ցույցեր են մեկնարկել: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա: Որոշ տվյալներով՝ ցուցարարները  այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: 
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1058 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար