Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է. Նիկոլ Փաշինյան

20-11-2019 15:28:51   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն
Մխիթարյան միաբանության դերն անգնահատելի է որակել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ հանդիպմանը:  
 


«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը: Ցավում եմ, որ այցելության առիթը կապված է ջրհեղեղի հետ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ անդառնալի վնաս չի պատճառվել: Մխիթարյան միաբանությունը  մեծ դերակատարում ունի: Այն ժամանակ, երբ մեր ինքնությունը հայրենիքում ոչնչացման եզրին
էր, միաբանությունը դարձավ այն վայրը, որտեղ մեր պատմությունը, գիտությունը, լեզուն, արվեստը ուսումնասիրվեց: Այն դարձավ մեր արմատների հետ հաղորդակցության մի կարևոր գիտական օջախ: Ես շատ հուզված եմ այստեղ լինելու առիթով: Համոզված եմ, որ Մխիթարյան միաբանությունը, որպես գիտության, մշակույթի ոլորտի խորհրդանշական կոթող, շատ երկար իր գործնական դերակատարումը կշարունակի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Նոյեմբերի 20-ին Վենետիկից մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն:  Նա օդանավի վայրէջք կատարելուց անմիջապես հետո մեկնել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանություն, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին վերջին օրերին քաղաքը ցնցած ջրհեղեղից հետո:
 
Շանթ Խլղաթյան
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 218 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար