Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

20-11-2019 17:31:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Նոյեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից կազմակերպած Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին:
 
Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է ու գործով ապացուցել, որ  Հայաստանում տնտեսական դաշտը բաց է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն լինելու,  տնտեսվարողները կարող
են զբաղվել իրենց նախընտրած բիզնեսով: Ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը տնտեսության շարժիչ ուժն է:
 
Փոխվարչապետի խոսքով ՏՄՊՊՀ-ն կարևոր առաքելություն ունի՝ խրախուսել  ազատ և մրցակցային շուկաները: Նա ընդգծել է, որ անցած 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ը մեծածավալ աշխատանք է կատարել, մասնավորապես իրականացվել են ուսումնասիրություններ,  որոնք աննախադեպ են իրենց ծավալով և ընդգրկման շրջանակով:
 
Տիգրան Ավինյանը կարևորել է աշխատանքը միջազգային գործընկերների հետ, հատկապես արդյունավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում և հույս հայտնել, որ լավ հիմքերի վրա դրված այս  գործընկերությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և կխորանա:
 
Փոխվարչապետը շեշտել է նաև, որ կառավարությունը բաց է երկխոսության համար, միշտ պատրաստ է լսել տնտեսավարողների բարձրացրած խնդիրները, որպեսզի էլ ավելի բարելավի տնտեսության մրցակցային միջավայրը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 360 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար