Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումն օրախնդիր է

20-11-2019 18:42:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հաննես Գրասսերի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրն ու դրա ազդեցությունը վերահսկողական գործառույթների լիարժեք իրացման վրա: 
 


Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներկայումս ուղղակի անհրաժեշտություն է գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: «Ունենալով ձեր փորձառությունը, ծանոթանալով ձեր գործիքակազմին՝ մենք կարող ենք գործող համակարգ մշակել, առանց որի արդյունավետ վերահսկողություն իրականացնելն անհնար է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:
Ռուդոլֆ Մոզերը
նշել է, որ 20 տարի առաջ, երբ Ավստրիայում մեկնարկել է կենդանիների համարակալման ու հաշվառման ծրագիրը, իրենք էլ ունեցել են նույն խնդիրները: «Սա շատ դժվար իրականացվող աշխատանք է, ժամանակատար ու բազմաթիվ բարդություններով ուղեկցվող, սակայն սկսել պետք է ցանկացած դեպքում»,- ասել է փորձագետը:
 
Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց մոտ այս գործընթացը տևել է 5-6 տարի, մինչև ստեղծվել է կայուն, ինքնուրույն ու սահուն գործող համակարգ:
 
Հայաստանում նախատեսվում է 2020 թվականից սկսել կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը: Նախնական փուլում կատարվելու է միայն խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում, հետագայում մյուս կենդանիները նույնպես կմտցվեն համակարգ:
 
 
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 353 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար