Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարարի հետ

21-11-2019 09:50:12   | Կատար  |  Մամլո հաղորդագրություն
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության քաղաքի և շրջակա միջավայրի հարցերով նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեի հետ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով այցի ընթացքում ունեցած արդյունավետ քննարկումներին ու պայմանավորվածություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ու Կատարը հարաբերությունների զարգացման հսկայական հնարավորություններ ունեն, և Հայաստանը հետաքրքրված է փոխշահավետ համագործակցության խորացմամբ:
 


Նախագահ Սարգսյանը խոսել է մեր երկրի ներդրումային ու մրցակցային հնարավորությունների ու առավելությունների մասին։ Փոխգործակցության հեռանկարային ուղղություններից մեկը զրուցակիցները համարել են սննդի վերամշակման, մատակարարման եւ անվտանգության ոլորտը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Եվրասիական
տնտեսական միության անդամ Հայաստանը կարող է դիտարկվել որպես առևտրային հարթակ և դարպաս դեպի ավելի մեծ շուկաներ։ Բացի այդ, մեր երկիրն ունի հանքային ջրերի զարգացած արտադրություն, և այս ոլորտում ևս համագործակցություն մեծ ներուժ կա:
 
Նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի ալ-Սուբայեն ասել է, որ դրանք չափազանց էական ոլորտներ են Կատարի համար, և իրենք շահագրգռված են համատեղ ծրագրերի իրականացմամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործարարների փոխայցելությունների, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, համագործակցության հետագա հնարավորությունների վերաբերյալ քննարկումները շարունակելու վերաբերյալ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 257 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար