Բաքվում հասկացել են, որ կորցնում են Նախիջեւանը

21-11-2019 11:48:54   | Հայաստան  |  Վերլուծություն
Իլհամ Ալիեւն անսպասելի հիշել է Նախիջեւանի մասին: Նախիջեւանի ղեկավար Թալիբովի հետ հանդիպմանը նա հիշեցրել է, որ Բաքուն փաստացի պահում է ինքնավար հանրապետությունը: Նախիջեւանի բյուջեն միայն 22%-ով է ձեւավորվում տեղի եկամուտների հաշվին, մնացած միջոցները Բաքվի դոտացիաներն են, ասել է Ալիեւը:
 


Նա նաեւ հարցրել է
Թալիբովին, թե լեռնային դիրքերի ապահովման համար ինչ աշխատանք է տարվել: «Կարելի է ասել, որ դեպի բոլոր դիրքեր ճանապարհներ են անցկացվել: Կան որոշ դիրքեր, որոնց ապահովումն իրականացվում է օգոստոս-սեպտեմբերին: Մեր դիրքերի հետ կապ ունենք: Դրանց ապահովումը երաշխավորված է մինչեւ հաջորդ տարվա հունիս, եւ որեւէ խնդիր չկա նրանց գործունեության հետ կապված», – ասել է Թալիբովը:
 
Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, բայց Ալիեւի զրույցը Թալիբովի հետ տպավորություն է ստեղծում, որ Ալիեւն այնքան էլ չի վերահսկում Նախիջեւանում տեղի ունեցողը:
 
Ալիեւը հասկացե՞լ է, որ կորցնում է Նախիջեւանը: Առավել եւս, որ «լեռնային դիրքերի» հետ, պարզվում է, տարվա կեսը կապ չի լինում: Ինչպես ասվում է, ում է պետք հետախուզությունը, երբ այս տեղեկությունները հայտնում են ուղիղ եթերում:
 
Նախիջեւանի հարցը գնալով ավելի մտահոգիչ է դառնում Ալիեւի համար: «Փոխհատուցման» համար նա փորձում է բարձրացնել Զանգեզուրի հարցը՝ հայտարարելով, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին «մասնատել է թյուրքական աշխարհը»: Ալիեւն ուզում է ասել, որ թուրքերը կարողացել են Նախիջեւանը վերցնել Հայաստանից, իսկ Զանգեզուրը՝ ո՞չ: Եվ Գարեգին Նժդեհի դեմ արշավը պայմանավորված չէ՞ այն բանով, որ նա թույլ չի տվել Զանգեզուրը պոկել Հայաստանից:
 
Ալիեւն այդպես էլ չի կարողանում «տարածքային ամբողջականությանը» տալ հուսալի իրավական հիմք: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խիստ կասկածելի հասկացություն է: Պատասխանելով Ադրբեջանի ներկայացուցչի պնդմանը, որ «Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է Ադրբեջանի կազմում»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված ձեւաչափը Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշմանն աջակցելու մանդատ ունի: «Ձեր կառավարությունը մասնակցում է բանակցային գործընթացին: Եթե
Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մասն է, ինչու՞ եք բանակցում կարգավիճակի շուրջ», ասել է նա:
 
Բաքվում, ըստ երեւույթին, արդեն համակերպվել են Ղարաբաղի կարգավիճակի հետ, եւ հիմա Նախիջեւանի հերթն է: Ալիեւը տագնապով սպասում է, թե երբ են իրեն հարցնելու 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերի մասին, որն արդեն մասնակի չեղարկվել է Ղարաբաղի կողմից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1239 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար