Սատկել է մոտ 70 ընտանի կենդանի. պատճառը գոմում բռնկված հրդեհն է

21-11-2019 14:23:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ:
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական
վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Ժամը 22:06-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ժամը 22:20-ին և 01:07-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս մեկական մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը մեկնել են հրդեհի վայր: 
 
Ըստ ԱԻՆ-ի՝ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 20 փրկարար ծառայող: 
 
Ողջ գիշեր իրականացված հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում նոյեմբերի 21-ի առավոտյան ժամը 09:39-ին հրդեհը հաջողվել է մեկուսացնել:
 
Հրդեհի հետևանքով սատկել է մոտ 70 ընտանի կենդանի:
 
Այրվում է մոտ 2300 հակ կուտակած անասնակեր:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 288 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար