Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

21-11-2019 15:22:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Կառավարության որոշմամբ բավարարվել է  «Նյուպլաստ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա
է 65 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է  63.7 մլն դրամ: Տիգրան Ավինյանն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել, որ այն  միտված է գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը:  «Գյուղատնտեսական մեր ծրագրերը միտված են Հայաստանի Հանրապետությունում  ոռոգման համակարգերի արդիականացմանը: Նմանատիպ համակարգերի  արտադրությունը կնպաստի այդ ոլորտում ավելի դրական արդյունք արձանագրելուն»,- նշել է փոխվարչապետը:
 
Գործադիրի որոշմամբ մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև  «Թրեյդ էքսպորտ» ՓԲԸ-ն: Ընկերությունը գործունեություն է ծավալելու Երևանում՝ էլեկտրոնային հաշվիչների արտադրության ոլորտում՝ իրականացնելով  500 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս
50 նոր աշխատատեղ` 153,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի մոտ 16.4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է  285 մլն դրամ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 248 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար