Սահմանվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը

21-11-2019 15:35:26   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Գործադիրը սահմանել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի
քանակների, ձևերի և կազմակերպման կարգը:
 
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Արդյունքում կապահովվի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջը և  կկանոնակարգվի Սևանա լճի էկոհամակարգի և  կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման գործընթացները։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 284 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար