Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը

21-11-2019 17:20:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» 2019թ. համագործակցության պլանի համաձայն՝ նոյեմբերի 18-ից 21-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի
ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը: 
 
Ամփոփվել են ծրագրի նախորդ փուլերի շրջանակում իրականացված աշխատանքները, ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչները ներկայացրել են յուրացված նյութի` դասի կազմակերպման և դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:
 
Ծրագրի 3-րդ փուլի մասնակցության հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը կարևորել է ռազմակրթական ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և, մասնավորապես, ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի փորձի հարստացմանը, ինչպես նաև դասավանդման արդի մոտեցումների և մեթոդների ներդրմանը միտված վերոնշյալ ծրագրի իրականացումը Հայաստանում: 
 
Ծրագրի հաջորդ՝ 4-րդ փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հաստատությունների համապատասխան հավաստագրում:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 382 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար