Արգենտինայի Գարրահան մանկական հիվանդանոցը կհամագործակցի Արաբկիր և Սուրբ Աստվածամայր մանկական հիվանդանոցների հետ

21-11-2019 18:25:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկեց Առողջապահության ոլորտում հայ-արգենտինական կապերն ընդլայնող «Երկրորդ կարծիք» ծրագիրը, որի միջոցով Արգենտինայի՝ տարածաշրջանային նշանակության Գարրահան մանկական հիվանդանոցը կհամագործակցի հայաստանյան երկու մանկական հիվանդանոցների՝ «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների  և դեռահասների առողջության ինստիտուտի և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի  հետ: 
 


«Միջազգային պրակտիկայու
մ շատ կիրառվող «Երկրորդ կարծիք» ծրագիրը հնարավորություն կտա մանկաբուժության ոլորտում ապահովել հեռահար մասնագիտական խորհրդատվություն, հատուկ դե
պքերի քննարկում և փորձի փոխանակում արգենտինյան և հայաստանյան կարևորագույն մանկական կլինիկաների միջև», - նշեց ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը` ավելացնելով, որ ծրագիրը հնարավոր դարձավ ներդնել Հայաստանում Կոնվերս Բանկի աջակցությամբ:
 
Նոյեմբերի 20-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը համագործակցող կողմերի միջև ստորագրվեցին եռակողմ համաձայնագրեր, որի պաշտոնական արարողությանը հեռահար կապի միջոցով հետևում էին Բուենոս Այրեսից՝  Գարրահան հիվանդանոցի և Բարսելոնայից՝  Սան Խոան դե Դեու հիվանդանոցի անձնակազմերը: 
 
Միջոցառմանը ներկա էին Գարրահան մանկական հիվանդանոցի նախագահ, արգենտինահայ մանկաբույժ Կառլոս Կամբուրյանը,   «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների  և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Արթին Չիլինգիրյանը, ինչպես նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:  
 
Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրյանը նշեց, որ համագործակցության այս համաձայնագիրը կարևոր քայլ է առողջապահության ոլորտում երկու երկրների միջև փոխհարաբերություններում, հատկապես փորձի և տեղեկատվության փոխանակման առումով` վստահություն հայտնելով, որ ծրագիրը լավ արդյունք կունենա հաշվի առնելով այն փաստը, որ դրանում ներգրավված են առողջապահության ոլորտում չորս հեղինակավոր հաստատություններ: 
 
«Աջակցելով այս նախագծին՝ Էռնեկյան խումբը հերթական անգամ իր ներդրումն է կատարում Հայաստանի առողջապահության  ոլորտում միջազգային փորձի  ներդրման ու կիրառման հարցում: Հուսով ենք, որ արգենտինյան ու հայաստանյան երկու բուժհաստատությունների միջև հաստատվող համագործակցությունը կդառնա Սփյուռք-Հայաստան փոխգործակցության  ևս մեկ արդյունավետ օրինակ՝ հնարավորություն ընձեռելով օգտագործել Սփյուռքի ներուժը, իսկ փորձի փոխանակման արդյունքում ստացված նոր հմտությունները հաջողությամբ կիրառել առօրյա բժշկական պրակտիկայում»,- ասել է Հայաստանում էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչ, Կոնվերս բանկի խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա Էռնեկյանը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 376 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար