Արցախի Հանրապետության խորհրդարանում հյուրընկալվել են ՀՀ կրտսեր դիվանագետները

21-11-2019 18:48:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Նոյեմբերի 21-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կրտսեր դիվանագետների պատվիրակությանը: 
 
Խորհրդարանի ղեկավարը ողջունել է դիվանագիտական դպրոցի առաջարկած ծրագրի շրջանակում ապագա դիվանագետների ամենամյա այցն Արցախ՝
միասնական հայրենիքի ճանաչման, տեղեկացվածության բարձրացման, միջազգային հարթակներում Արցախի շահը պաշտպանելու և համազգային խնդիրներին սեփական մասնակցությամբ օգտակար լինելու առումով:
 
Աշոտ Ղուլյանը նաև շոնրհավորել է ներկաներին դիվանագիտական դպրոցի տասնամյակի կապակցությամբ՝ ընդգծելով դպրոցի կարևոր դերը արտաքին քաղաքականության ասպարեզում կադրերի պատրաստման գործում:
 
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Արցախի պետականաշինության գործընթացին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, աշխարհաքաղաքական զարգացումներին և առաջիկայում Արցախում սպասվող համապետական ընտրություններին վերաբերող թեմաների:
 
Աշոտ Ղուլյանը պատասխանել է կրտսեր դիվանագետների՝ խորհրդարանական դիվանագիտությանը և Արցախի ճանաչման գործընթացին վերաբերող հարցերին:
 
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը խմբին է հանձնել 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի կրկնօրինակը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 386 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար