Անձնագրային և վիզաների վարչության պետը շատ կարեւոր հարցի մասին

22-11-2019 11:08:47   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Facebook-ի իր էջում գրել է.
 


Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել շատ կարևոր հարցի շուրջ: Այն դեպքում, երբ քաղաքացին իր բնակարանը տալիս է վարձակալության կամ անհատույց օտգագործման իրավունքով այլ անձի, անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի վերջինս հաշվառվի ըստ բնակության վայրի: Ընդ որում, հաշվառում չունենալը խոչընդոտ է հանդիսանում մի շարք իրավունքների պատշաճ կարգով իրացման համար:
 
 
Շատ դեպքերում բնակարանների սեփականատերերը չեն տալիս գրավոր համաձայնություն կամ առանց գրավոր համաձայնության փաստացի բնակության հիմքով հաշվառված լինելու դեպքում, դիմում են ներկայացնում հաշվառումից հանելու համար:
 
Պատճառն այն մտավախությունն է, որ հաշվառումը կարող է փաստական հիմք հանդիսանալ բնակչի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար:
 
Առաջարկում եմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող անձանց, կազմակերպություններին կազմակերպել քննարկումներ նշված հարցի լուսաբանման, իրազեկման կապակցությամբ (հիմնականում քաղաքացիական իրավունքի մասնագետներին), քանի որ խնդիրը համատարած բնույթ է կրում:
 
Քննարկման և լուսաբանման օրակարգում առաջադրել հետևյալ հարցերը
– հաշվառման փաստը կարող է սեփականության իրավունքի ձեռքբերման հիմք հանդիսանալ,-եթե այո, որ դեպքերում:
 
Հ.Գ.
 
Հիմնականում քաղաքացիներին շփոթության տեղիք է տալիս հետևյալ իրավիճակը: ԽՍՀՄ տարիներին, երբ բնակֆոնդը պետական սեփականություն էր, սեփականաշնորհման գործընթացում սեփականության իրավունք ձեռքբերեցին բոլոր այն անձինք, ովքեր ունեին հաշվառում: Տարիներ շարունակ այդ պրոցեսը շփոթության մեջ է դնում քաղաքացիներին: Բազմիցս պարզաբանվել է, որ եթե գույքը ունի սեփականատեր, վարձակալությամբ կամ օգտագործման իրավուքով հանձնելուց հետո հաշվառվելը չի կարող սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալ: Բացի այդ, քաղաքացիները
շփոթում են տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հետ, որը բնականաբար լրիվ այլ գործընթաց է և այլ իրավական, փաստական հիմքեր է ենթադրում: Այս առումով ակնկալում ենք նաև իրավապաշտպանների աջակցությունը հնարավորինս լայն շրջանակներում քաղաքացիներին իրազեկելու համար, քանի որ շատ եմ կարևորում պետություն-իրապաշտպան փոխգործակցությունը:
 
 
համար:   Պատճառն
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 379 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար