Համերգներ՝ նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանին

22-11-2019 12:25:38   | Հայաստան  |  Մշակույթ
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝  նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Համերգների իրականացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
 


Նոյեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգը, որին կմասնակցեն Արցախի պետական ջազ-նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները:
 
 Կհնչեն ամիրխանյանական սիրված մեղեդիներ, այդ թվում՝ «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Հայրենի երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ ստեղծագործություններ:
 
 Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի՝ ջազ-նվագախմբի և երգչախմբի համար արած նոր գործիքավորմամբ կհնչեն առաջին անգամ:
 
Նոյեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տարիների սիրված մեղեդիներ» երեկոն, որին կմասնակցի նաև կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա):
 
 Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդուարդ Միրզոյանի դասարանը: Եղել է Հայկական ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1984-ին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1986-ին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգ, վոկալ շարքեր, օպերետ («Ատամնաբույժն արևելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Գրել է այնպիսի հայտնի և սիրված երգեր, ինչպիսիք են «Հայի աչքեր», «Հայրենի երկիր» և այլն: 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012 թվականին «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի:
ստեղծագործություններ:    Բոլոր
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 380 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար