Twiplomacy. ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում

22-11-2019 13:20:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Twiplomacy» միջազգային կայքը, որն հետազոտում է սոցիալական կայքերի օգտագործումը գրեթե բոլոր պետությունների ղեկավարների ու միջազգային կազմակերպությունների կողմից, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվությանը ֆեյսբուքում։
 


«Աշխարհի առաջնորդները ֆեյսբուքում» վերնագրով հոդվածով նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը ամենակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների 10-նյակում է աշխարհի մասշտաբով։
 
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կառավարության գործունեության մասին  պատմում է իր հետևորդներին՝ ֆեյսբուքի միջոցով ուղիղ եթեր անելով հենց իր մեքենայի միջից կամ իր գրասենյակից։ Գուցե հեռարձակման որակը լավագույնը չէ, բայց վարչապետի այս անմիջական կապը սիրվել է իր հետևորդների կողմից և նա հայտնվել է աշխարհի մասշտաբով ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում»,-ասվում է հոդվածում։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 347 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար