ՀՀ ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե

22-11-2019 13:46:54   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն իսկ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որ բացահայտել է ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր, ինչի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
 


Հաշվի առնելով նշված առերևույթ հանցագործության և ընթացող նախաքննության հանդեպ հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հարկ է համարում հայտնել, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ս.թ.
հոկտեմբերի 26-ին հարուցված վերոհիշյալ գործը, քրեադատավարական նորմերի խստիվ պահպանմամբ, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ս.թ. նոյեմբերի 12-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 471 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար