«Խելք հավաքեք, մարդակերների հարվածի տակ ընկնելու է հենց էն ժողովուրդը, որ ձեզ վրա հույս դնելով՝ փողոց դուրս եկավ». Դիմում իմքայլականներին

22-11-2019 17:12:18   | Հայաստան  |  Հասարակություն
Դիմում եմ ուղեղ ունեցող եւ դեռեւս «փառքից» չկուրացած իմքայլականներին
 


Պարոնա՛յք, տիկնա՛յք, պատանյակներ եւ օրիորդիկներ, մենք՝ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐՍ, եւ մեր Առաջնորդը շա՛տ վատն
ենք, շա՛տ-շատ վատն ենք, մեզանից վատը Հայոց պատմության ընթացքում ոչ եղել է, ոչ էլ կլինի (ամեն մեկի խելքի բանը չի մեզ նման վատը լինելը)։
Դու՛ք՝ իմքայլականներդ, շա՛տ լավն եք, շա՛տ-շատ լավն եք, ձեզանից լավը Հայոց պատմության ընթացքում ոչ եղել է, ոչ էլ կլինի։
Էս երկու կարեւոր հարցը պարզեցինք։
Անցնենք առաջ։
Մենք, ուրեմն, էսքան շատ վատն ենք, բայց չենք պայքարում ձեր դեմ, չենք ուզում ձեր փառավոր ընթացքի ճամփին քար գցենք։
Թե ինչու, զահլա չկա ասելու, մանավանդ՝ շատ հիմնավոր կասկածներ ունեմ, որ ձեզանից ոմանք (շատնուքիչը դուք կիմանաք) կհասկանան։
Ասեմ՝ ալարում ենք, ու շարունակեմ։
Ի տարբերություն մեզ նման շատ վատերի՝ ձեր դեմ պայքարում են մի խումբ հանցագործներ ու «զոհեր»։
Ի դեպ, պայքարում են հետեւողականորեն, համակարգված եւ աննահանջ։ Չե՛ն էլ նահանջելու, ահավոր շատ բան ունեն կորցնելու, ընդհուպ՝ ազատությունը (եթե, իհարկե, քնից արթնանաք)։
Քայլելու համար պատգամավորի մանդատ նվեր ստացած ձեր օրապակասների շրջանում շաբաթական երեք անգամ լիկբեզ անցկացրեք, գուցե գլուխները մտնի, որ ձեր իշխանությունն օրեցօր թուլացնողների դեմ «փայլատակեն», ոչ թե իրենց կչկչոցներով Կոնգրեսականներիս զահլան տանեն։
Մեր դեմ ինչքան էլ բարբաջեն, մենք իրենց թայը
չենք դառնալու, որովհետեւ ձեր... մեղմ ասեմ՝ սայթաքումների պատճառով հետագայում մարդակերների հարվածի տակ ընկնելու է հենց էն ժողովուրդը, որ ձեզ վրա հույս դնելով՝ փողոց դուրս եկավ։
Եսիմ, ձեզանից ով՝ ուր է թռչելու։
Լավ էլ սովորել եք «թռչել»։
Առայժմ էսքանը։
Խելք հավաքեք։
Դժվար չի։
 
Լիզա Ճաղարյան 
Լրագրող

 

 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1982 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար