Եթե պատասխան չլինի, դին կբերեն ԱԺ շենքի մոտ. մահացած զինծառայողի հարազատները ցույց են անում ԱԺ մոտ

04-12-2019 14:20:47   | Հայաստան  |  Հասարակություն
Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են անում դեկտեմբերի 2-ին դիրքերում մահացած ազգությամբ եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ու ծնողները: Նրանք պահանջում են բացահայտել իրենց երեխայի մահվան հանգամանքները՝ սպառնալով, որ եթե այսօրվա մեջ հստակ պատասխան չստանան, զինծառայողի դին կտեղափոխեն ԱԺ շենքի մոտ:
 


«Ամսի մեկին իմ երեխեն ինձ հետ խոսել ա, ասել ա՝ մամա ջան, ես դիրքերում եմ, մի մտածի, ամեն ինչ լավ ա: Եկել ա ամսի եկուսը՝ իմ երեխու ծնունդի օրը, ես զանգին եմ սպասել, ինձ եկել ա խաբար՝ քո երեխեն մարդ ա խփել, տարել են գուբախտ: Երանի գուբախտ տանեին: Ես մինչև վերջ կգնամ, ուզում եմ իմ երեխու սպանողին
գտնեք, պատճառն ինչ ա եղել, որ սպանեցիք»,- ասաց զինծառայողի մայրը՝ Գոհար Աջամյանը:
 
Հարազատները նշեցին, որ մահացած զինծառայողն ավելի վաղ ծեծված է եղել, մատները ջարդված են եղել:
 
Նրանք հարցադրում են անում՝ դեպքի ժամանակ դիրքերում են գտնվել, ո՞ւր է եղել իրենց սպան:
 
«Ինքնասպանության պիտակ են կպցնում, բայց մենք համոզված ենք, որ եղել է սպանություն, կա երրորդ մարդ: Եթե այսօրվա մեջ պատասխան չստանանք, դին կտեղափոխենք այստեղ»,- հայտարարեց զինծառայողի հորեղբայրը:
 
Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացավ այսօրվա ընթացքում ընդունել փաստաբանին ու զինծառայողի հարզատներին:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 587 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար