Պատերազմի պարագայում այդ կոչի հասցեատերերը կհավաքեն իրենց ամեն ինչը և կփախչեն երկրից. Աննա Հակոբյան



04-12-2019 16:00:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Այս կոչը`այդ վայրում և այդ կանանց ներկայությամբ արված`միտված էր ցույց տալուն, թե որքան սին կարող են լինել զարդերը, նրանց կուտակած գումարները, երբ գոյություն ունի պատերազմ և ամեն պահի կարող է քո դուռն էլ թակել»,- ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, երբ «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողներից մեկը նրան հարցրել է, թե քանի մարդ է արձագանքել օլիգարխ կանանց ուղղված կոչին՝ թանկարժեք զգեստներ և զարդերը նվիրաբերել Արմենակ Ուրֆանյանի մոր հիմնադրած «Արմենակ Ուրֆանյան» ռազմահայրենասիրական հիմնադրամին:
 


Աննա Հակոբյանը նշել է նաև, որ տեղեկություն չունի, թե քանի հոգի է արձագանքել և որ արձագանքի չէր էլ սպասում, քանի որ դա ավելի շատ
փիլիսոփայական կոչ էր:
 
«Պատերազմի պարագայում այդ կոչի հասցեատերերը կհավաքեն իրենց ամեն ինչը և կփախչեն երկրից, բայց ուզեցի, որ այդ հակասությունը իրենք տեսնեն, և բոլորը մտածելու բան ունենան: Դա նաև ուղղված էր հաջորդ պաշտոնյաներին, գործող պաշտոնյաներին, ովքեր կարող են գայթակղվել երբևէ: Ընդհանրապես, այդ կոչը կյանքի իմաստի և արժեքների մասին էր»,- ընդգծել է առաջին տիկինը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 607 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար