Նոյեմբերի 24-ին ծնվել է հայ դերասան Հրաչյա Ներսիսյանը


24-11-0000   |   |  

1895 թվականի նոյեմբերի 24 –ին Նիկոմեդիայում (այժմ` Իզմիթ` Թուրքիայում) ծնվել է դերասան Հրաչյա Ներսիսյանը: Նա սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ, ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, Էսայան վարժարանում: 1923 թվականից եղել է Հայաստանի առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) դերասան:Ներսիսյանի վարպետությունն ու տաղանդը 1920-ական թվականներին նշանավորվել են Խլեստակովի (Գոգոլի «Ռեւիզոր»), Հայնրիխի (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), Բերսենեւի (Լավրենյովի «Բեկում»), Ֆալստաֆի, Օթելլոյի (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո»), Էլիզբարյանի անձնավորումներով: Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանը բնական ու համոզիչ էր ե՛ւ ազգային, ե՛ւ ռուսական, ե՛ւ արեւմտյան դասականների խաղացանկում:

Լավագույն դերերից են նաեւ Անհայտ (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Պրոտասով (Տոլստոյի «Կենդանի դիակ»), Լիր (Շեքսպիրի «Լիր արքա»), Պաղտասար աղբար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Մեք Գրեգոր (Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») եւ այլն: Հրաչյա Ներսիսյանը նաեւ նկարահանվել է «Նամուս»(1925), «Պեպո»(1935), «Զանգեզուր»(1938), «Դավիթ Բեկ»(1944), «Պատվի համար»(1956), «Տժվժիկ»(1961) եւ այլ ֆիլմերում:

Հրաչեայ Ներսիսեանը վախճանուել է 1961 թուականին:





Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան