1967 թ. ծնվել է նշանավոր շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Արտաշես Մինասյանը


21-01-1967   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վեցակի չեմպիոն (1990 թ., 1992 թ., 1993 թ., 1995 թ., 2004 թ., 2006 թ.), ինչպես նաեւ Խորհրդային Միության վերջին չեմպիոն (1991թ) Արտաշես Միանսյանը ծնվել է 1967թ հունվարի 21-ին Երեւանում: 1999 թ. Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը եւ արժանացել է չեմպիոնի կոչման: 2000 թ. մասնակցել է ՖԻԴԵ-ի նոկաուտ համակարգով առաջնությանը, իսկ 1998 թ. Նյու Յորքում` բաց առաջնության եւ հիանալի արդյունք է ցույց տվել:

Մինասյանը 8 անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաների, որոնցից 2-ում (2006 թ. եւ 2008 թ.) հանդես գալով Հայաստանի հավաքականի կազմում` դարձել է օլիմպիական չեմպիոն: Պարգեւատրվել է պատվավոր Մովսես Խորենացի, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալներով:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից