ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան քառասուն անդամներ հանդես են եկել ելույթներով` ոգեկոչելով Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը


13-04-2000   | ԱՄՆ  |  

2000 թ. ապրիլի 12-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան քառասուն անդամներ հանդես են եկել մի շարք ելույթներով` ոգեկոչելով Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:

Կոնգրեսականների ուղիղ եթեր հեռարձակված ելույթները կազմակերպել է կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը` համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ջոն Փորթերի նախաձեռնությամբ:

Հանձնախումբը մշակել է թիվ 298 բանաձևը, որը ԱՄՆ-ի նախագահին կոչ է արել Հայոց ցեղասպանության շուրջ համապատասխան նյութեր ապահովել արտաքին գործերի նախարարության և արտաքին կապերի ծառայությունների բոլոր պաշտոնյաների համար:



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից