Գիրք նվիրելու օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում

19-02-2020 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Փետրվարի 19-ին  ժամը 10.00-12:00-ին գրքերի նվիրատվություն կկազմակերպվի վարչական մասնաշենքում գործող գրքափոխանակության անկյունում, 14:00- 16:00-ը՝ թամանյանական մասնաշենքի նախամուտքում:
 
Ժամը 11.00-ին թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն:
 
Ժամը 12.00-ին  Հայաստանի
ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում կբացվի Ուրուգվայական անկյուն:
 
Ժամը 15:00-ին Ազգային գրադարանի աշխատակիցները  կայցելեն  Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան եւ թանգարանին կնվիրեն  Ամենայն Հայոց բանաստեղծի գրքերի օտարալեզու թարգմանություններն
ու մատենագիտության օրինակներ:
 
Գրադարանի աշխատակիցները կայցելեն Լոռու մարզ և նույն ժամին գրքեր կնվիրեն նաեւ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն-թանգարանին:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 163 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար