Sputnik Արմենիա. Ասուլիս. «Երևանում կանցկացվի սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն»

27-02-2020 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Փետրվարի 28-ից 29-ը առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա սպորտային-պարահանդեսային պարերի Երևանի միջազգային բաց առաջնությունը։
 
Միջոցառմանը կմասնակցեն 500-600 պարարվեստի ներկայացուցիչներ 7 երկրներից՝  Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Վրաստանից, Ռումինիայից և Իտալիայից, ինչպես նաև միջազգային կարգի 11 մրցավարներ:
 
Միջոցառման շրջանակում վարպետության դասընթացները կվարեն սպորտային պարերի աշխարհի երկակի և Եվրոպայի բազմակի չեմպիոններ
Արսեն Աղամալյանը և Օքսանա Վասիլևան` Ռուսաստանից, ինչպես նաև պրոֆեսիոնալ պարողներ և մարզիչներ, միջազգային կարգի մրցավարներ Յակուբ Ռիբիցկին և Վիկտորիա Ռիբիցկան՝ Լեհաստանից:
 
Առաջիկա առաջնության մասին փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք ասուլիսի ընթացքում կպատմեն միջոցառման նախաձեռնող, պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի
նախագահ Մարիաննա Մամյանը, Պարի հարավային միության նախագահության անդամ, միջազգային կարգի մրցավար Իլյա Ուվարովը և պարահանդեսային պարերի աշխարհի չեմպիոն Արսեն Աղամալյանը:
 
 
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 204 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար