Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակին նվիրված հանդիպում

27-02-2020 14:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
Փետրվարի 27-ին, ժամը 14:00-ին Ազգային գրադարանի դահլիճում կկազմակերպվի հայ հրապարակախոս, հասարակագետ, քննադատ, գրական-հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակին նվիրված հանդիպում: Գրիգոր Արծրունու կյանքն ու գործունեությունը կներկայացնի Ազգային գրադարանի Մատենագիտության եւ գրադարանագիտության բաժնի վարիչ Մայա Գրիգորյանը: Երաժշտական կատարումներով կներկայա երգիչ-երգահան ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ: 
 
Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կներկայացվեն Մատենագիտության և գրադարանագիտության բաժնի Հովհաննես Պետրոսյանի անվան տեղեկատու մատենագիտության և էլեկտրոնային սպասարկման ընթերցասրահի առձեռն հավաքածուից ընտրված ուսումնասիրություններ, մատենագիտություններ, հանրագիտարաններ, ամսագրեր և թերթեր, որոնք Գրիգոր Արծրունի գործչի
և «Մշակ» լրագրի հանդեպ հայ բանասիրության, մատենագիտության, պատմագիտության ու մշակութաբանության մեջ դրսևորված մեծ հետաքրքրության վառ վկայությունն են:
 
Գրիգոր Արծրունի առավել հայտնի է որպես հայ մամուլի արքա: Հիմնելով «Մշակ» հասարակական-քաղաքական, գրական թերթը, Գրիգոր Արծրունին կարողացավ համախմբել ժամանակի հայ մտավորականության կարող ուժերին. Պերճ Պռոշյան,
Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Վրթանես Փափազյան, Րաֆֆի… Ի դեպ, «Մշակ»-ի առաջին համարի լույսընծայումը աննախադեպ իրադարձություն է եղել. Թերթը տպագրվել է 500 տպաքանակով եւ սպառվել 4 ժամվա ընթացքում:
 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 197 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար