Քանի գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք. Նաիրա Զոհրաբյանն ու Ալեն Սիմոնյանը վիճեցին

04-12-2019 14:13:09   | Հայաստան  |  Քաղաքական
«Որ վարչապետին չընտրեիք, ի՞նչ պիտի անեիք»,- ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո հարցադրում արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում հիշեցրել էր, որ եթե ԲՀԿ-ն չլիներ, ժամանակին ԱԺ-ում իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվի, և հայտնի չէ, թե հիմա որտեղ կլինեին «Իմ քայլը» խմբակցության պատգավորները:
 


«Քանի գլխանի էիք, որ վարչապետին չընտրեիք, դուրս կգայիք քաղաքացիների դեմ»,- իր տեղից գոռաց
Ալեն Սիմոնյանը:
 
«Ո՞նց թե քանի գլխանի էիք, չուզենայինք չէինք ընտրի»,- տեղից արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը:
 
Նա տեղից վեճի մեջ մտավ Ալեն Սիմոնյանի հետ, կողմերին հանգստացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 912 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար